Հասարակություն 

Մանչեսթերի ենթադրյալ ահաբեկիչը ռումբը սկսել է պատրաստել մեկ տարի առաջ

Մանչեսթերի ենթադրյալ ահաբեկիչ Սալման Աբեդին ճակատագրական ռումբը սկսել է պատրաստել մեկ տարի առաջ, հայտնում է The Times-ը:

Անցած տարի գարնանը նա հաշիվ է բացել բանկում, որն օգտագործել է ընդամենը երկու անգամ՝ գնելով  մեխ և պտուտակ: Որպեսզի կասկած չհարուցի, նա եղել է երկու խանութում:

Դրանից հետո Աբեդին գնացել է Լիբիա, իսկ վերադառնալուց հետո բնակարան է վարձել և սկսել ռումբը պատրաստել:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվեց 22 քաղաքացի:

 

Նույն շարքից