Հասարակություն 

Օբամայի նախկին լուսանկարիչը ծաղրել է Թրամփին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախկին լուսանկարիչ Փիթեր Սոուզան առանց ուշադրության չի թողել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ տեղի ունեցածը միջադեպը, որի գլխավոր հերոսը Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն էր:

Նա 5 տարի առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ արված լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Բարաք Օբաման և Եվրոպայի առաջնորդները:

«2012 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իրար չէին հրում»,-գրել է Սոուզան:

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է Թրամփը մի կողմ հրում Դուշկո Մարկովիչին, ինչն առաջացրել է նաև ամերիկացիների զայրույթը:

Նույն շարքից