Հասարակություն 

Ֆրանսիական Մարսելում հրդեհի արդյունքում ՀՀ քաղաքացիներ են մահացել

Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր են, նախնական տեղեկություններով՝ հայաստանցիներ: Այդ մասին տեղեկացնում է Մարսելի մեր աղբյուրը, նշելով, որ տեղական լրատվամիջոցներն արդեն հայտնել են դժբախտ պատահարի լուրը: Շենքերից մեկի բարձր հարկում բռնկված հրդեհին զոհ են գնացել ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա:

Ըստ մարսելաբնակ հայերից մեկի, նշվում է, որ ողբերգության զոհ գնացած ընտանիքի անդամները Քոչարյաններ են: Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ պարզվում են:

Աղբյուր՝ arevelk.am

Նույն շարքից