Հասարակություն 

Վերջին զանգ ռազմամարզական վարժարանում

Մայիսի 26-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն:

Վարժարանն այս տարի թողարկել է 28 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ ռազմամարզական վարժարանի շրջանավարտների թվում է նաև մեկ աղջիկ:

Նույն շարքից