Հասարակություն 

Ջրահեղձ եղած զինծառայողների զորամասի հրամանատարը պաշտոնանկ է արվել

Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտնեց, որ մայիսի 7-ին ջրահեղձ եղած զինծառայողների զորամասի հրամանատարը և վերջինիս երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից:

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջադեպի արդյունքում մահացան  ժամկետային զինծառայողներ Ռուբեն  Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը և Ռուբեն  Մնացականյանը:

Նույն շարքից