Սանկտ Պետերբուրգում քրեական գործ են հարուցել ատամնաբույժի նկատմամբ, ով հեռացրել է իր հիվանդներից մեկի 22 առողջ ատամները:
Նշվում է, որ ատամնաբույժը դա արել է հանուն գումարի: Ինչ վերաբերում է տուժողին, ապա նա 43-ամյա կին է, ով ստիպված է եղել վճարել 843 հազար ռուբլի:
Աշխատանքներ են տարվում պարզելու համար՝ արդյո՞ք այդ կինը բժշկի միակ զոհն է, թե՞ կան այլ տուժած քաղաքացիներ ևս: