Եվրամիությունը մեկ տարի ժամկետով երկարաձգել է սահմանափակումները, որոնք գործում են սիրիական կառավարության նկատմամբ: Ինչպես հայտնում է Եվրոպայի Խորհրդի կայքը, պատժամիջոցները կգործեն մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
ԵԽ կայքը նշում է, որ բացի երկրի ղեկավարությունից, պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև երեք նախարար: