«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝ նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաեւ, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեւսկոն: Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են: Նրանց պետք է միանային եւս մի քանիսը՝ բուն գործողությունների իրականացման նպատակով: Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կանեւսկոն գործել է մեկ արիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակությունների միջավայրում եւ «օրենքով գող» է հռչակվել Սոչիում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում