Ճշմարիտ փառքն ու պատիվը բովանդակվում են մարդկության վիճակի մեջ և նրանից դուրս չեն գտնվում: Իսկ ով բարձրամտելով իրեն բոլոր մարդկանցից վեր է դասում և իր համար բոլորից ավելի մասնավոր փառք ու պատիվ փնտրում, դուրս է գալիս մարդկության կարգից, ուստի այդպիսին բանական մարդ չէ՝ մարդկության պատիվը չճանաչելու պատճառով, այլ գազան, հրեշ և այլանդակություն: