Քաղաքականություն 

Տեղեկություն կա, որ Մարտուն Գրիգորյանը կնշանակվի փոխնախարար. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, որը նշանակվել էր նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք եւ նրա մտերիմներից էր, ազատվել է աշխատանքից: Թե ով կփոխարինի նրան, երեկ չհստակեցվեց։

Տեղեկություն կա, որ այդ տեղը «բացում են» նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար, ով Շիրակում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր, բայց չհաղթահարեց անցողիկ շեմը՝ զիջելով Արման Սահակյանին եւ Ֆելիքս Ցոլակյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից