Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է Reuters-ը, պայթել է Աֆղանստանում Գերմանիայի դեսպանատան մոտ կայանված ականապատ ավտոմեքենա:
Ահաբեկչության արդյունքում կան տասնյակ զոհեր: Վիրավորների թիվը հասնում է 70-ի: Վնասվել են հարակից շինությունները:
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 08:30-ին: Բացի Գերմանիայի դեսպանատնից, քաղաքի այդ հատվածում է գտնվում նաև ազգային անվտանգության տնօրինությունը:
Դեռ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: