Հասարակություն 

ԱՄՆ-ը սկսել է զենք մատակարարել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ը սկսել է զենք մատակարարել Սիրիայի քրդերին, որոնք պայքար են մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԿ-74 ինքնաձիգերին, փոքր տրամաչափ ունեցող զենքերին, ավտոմեքենաներին, հայտնում է AFP-ն:

Պենտագոնը դեռ մայիսի 9-ին էր հայտարարել, որ զենք է մատակարարելու Սիրիայի քրդերին, ինչն առաջացրել էր Անկարայի դժգոհությունը: Սակայն, ինչպես երևում է, թուրքական կողմի բողոքի ձայնն այդպես էլ տեղ չհասավ:

Նույն շարքից