Ցյուրիխի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Ֆեյսբուքի 45-ամյա օգտագտիրոջ նկատմամբ վերջինիս վիրավորական մեկնաբանությունների, լայքերի և այլոց վիրավորական հաղորդագրությունները տարածելու համար: Օգտատերը դատապարտվել է զրպարտության հոդվածով և ստիպված է 4000 ֆրանկ տուգանք վճարել: Եթե երկու տարվա ընթացքում դատապարտված քաղաքացին նույն հանցանքը չկատարի, կազատվի տուգանքը վճարելու պարտավորությունից:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Շվեյցարիայում ինչ-որ մեկը դատապարտվում է Ֆեյսբուքում լայքերի համար: Ամեն դեպքում պատասխանող կողմը դեռ կարող է բողոքարկել դատավճիռը: