2017 թվականի ընթացքում արդեն ավելի քան 1700 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովի ջրերում: Այս մասին հայտնվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի հաղորդագրության մեջ:
Վարչության տեղեկություններով, Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա հասնելու համար Միջերկրական ծովի ջրերն ամենավտնագավոր ճանապարհն են ներգաղթյալների և փախստականների համար:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 2017 թվականին արդեն 60 հազար փախստական և ներգաղթյալ է հասել եվրոպական ափ: Միայն անցած շաբաթ, Իտալիայի ափեր հասել է 9500 մարդ, հայտնաբերվել է 50 դի:
Հավելենք, որ կան բազմաթիվ անհետ կորածներ: