ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բջջայինի համարը տրամադրում է աշխարի առաջնորդներին և խորհուրդ տալիս վերջիններիս զանգահարել «իր ձեռքի վրա», հայտնում է The Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ այս պրակտիկան խախտում է դիվանագիտական պրոտոկոլը և հարցեր է առաջացնում անվտանգության և հաղորդագրությունների գաղտնիության մասով:
Հայտնի է, որ Թրամփն իր բջջային համարը տրամադրել է Կանադայի, Մեքսիկայի, Ֆրանսիայի ղեկավարներին, իսկ հնարավորությունից արդեն օգտվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: