Քաղաքականություն 

Գերմանիան դեմ է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվի Թուրքիայում

analitik.am

ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Դանիայի գլխավորությամբ կտրականապես դեմ են արտահայտվել կազմակերպության 2018 թվականի գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելուն, հայտնում է  Die Welt-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ 2016 թվականին Վարշավայում կայացած գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել էր 2018-ին հանդիպել Ստամբուլում: Այն ժամանակ պաշտոնապես որոշում չկայացվեց, սակայն ենթադրվում էր, որ հենց այդպես էլ լինելու է, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:

Սպասվում է, որ 2018 թվականի գագաթաժողովի վայրի հարցը վերջնականապես կլուծվի այս տարի հունիսին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

Նույն շարքից