Հասարակություն 

Քաբուլում Գերմանիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 80-ի

Քաբուլում Գերմանիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 80-ի: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝  հղում անելով աֆղանական իշխանություններին: Հայտնվում է նաև ավելի քան 300 վիրավորի մասին:

Աֆղանական Tolo News-ն իր հերթին գրում է, որ ահաբեկչության արդյունքում զոհվել է ավելի քան 60 մարդ, իսկ վիրավորների թիվը անցնում է 650-ը:

Պայթյունի արդյունքում տուժել են Աֆղանստանում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատները:

 

Նույն շարքից