Քաղաքականություն 

Հանրապետական պատգամավորները կրկին քվեարկում են ուրիշի փոխարեն

analitik.am

Այսօր՝ մայիսիի 31-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությանը Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկը զերծ չմնած ուրիշի փոխարեն քվեարկելուց: Դա չվրիպեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի աչքից, ով բարձրաձայնեց այդ մասին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ նման բան չկա և պետք չէ թյուրիմացության մեջ գցել մարդկանց:

Սակայն վերաքվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ ուրիշի փոխարեն քվեարկություն այդուհանդերձ եղել է:

Օրենսդրական նախաձեռնությունն անցավ 61 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ:

 

Նույն շարքից