Հասարակություն 

Հայտնաբերվել է օձ

Մայիսի 30-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 23-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկակարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 30-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի թիվ 9 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***

Մայիսի 30-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան 124/1 հասցեում գտնվող գազալցակայանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից