Հասարակություն 

Հայտնաբերվել է օձ

Մայիսի 31-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները  հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 31-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկի պատուհանին օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից