«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր ծառայողական ավտոմեքենաներում տեղադրվել են GPS համակարգեր, որոնք «խաբարբզիկի» դեր են կատարում:
Այսինքն, ղեկավարությունը այս համակարգի միջոցով տեղեկանում է, թե վարորդը քանի կիլոմետր է քշել ավտոմեքենան, ըստ այդմ՝ որոշում, թե որքան բենզին է ծախսվել: Մի խոսքով` թանկ սարքավորումները գնել–տեղադրել են, որպեսզի վարորդը չխաբի իրենց ու բենզին չյուրացնի:
Մեր տեղեկություններով, վարորդներն էլ որպես բողոքի նշան, գործն ավարտելուց հետո քաղաքում մի քանի ավել «կրուգ» են տալիս, որպեսզի ապացուցեն, որ տրված բենզինը հազիվ է հերիքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում