ԱՄՆ սենատի բանկերի հարցերով հանձնաժողովի ղեկավարներն առաջարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնել Սիրիայում և Ուկրաինայում Մոսկվայի գործողությունների, ինչպեսնաև կիբերհարձակումների համար:
Bloomberg-ը հայտնում է, որ մայիսի 30-ին նման առաջարկով հանդես են եկել հանձնաժողովի նախագահ Այդա Մայկ Քրեյպոն և փոխնախագահ Շերրոդ Բրաունը:
Հնարավոր պատժամիջոցները վերաբերելու են մետալուրգիայի և երկաթուղային ոլորտներին: