Մայիսի 31-ին, ժամը 20:05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:13-ին, մարվել՝ 20:19-ին:
Այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 35 CN 650 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ: