Օքսֆորդի համալսարանի գիտնականները նշել են, թե երբ արհեստական ինտելեկտը կգերազանցի մարդկային բանականությանը: Համապատասխան հետազոտության մասին գրում է New Scientist-ը:
Մանագետները ենթադրում են, որ արհեստական ինտելեկտը թարգմանություններ կատարելու մասով մարդուն կգերազանցի 2024 թվականին, միջնակարգ դպրոցն ավարտելու մասով՝ 2026-ին, վարորդներին փոխարինելու մասով՝ 2027 թվականին: Խանութներում վաճառողները կանհետանան 2049 թվականին, իսկ վիրաբույժները՝ 2053-ին:
Գիտնականների կարծիքով, 50 տարի հետո արհեստական ինտելեկտը կփոխարինի մարդուն, իսկ 120 տարի անց բոլոր հնարավոր աշխատանքները կկատարեն բացառապես ռոբոտները: