«Պոլտերգեյթս» ֆիլմից հայտնի ռեժիսոր Թոուբ Հուփերը ծեծի է ենթարկվել ընկերուհու կողմից, հայտնում է TMZ-ն:
74-ամյա ռեժիսորն արդեն դատի է տվել իր 36-ամյա ընկերուհուն՝ ներկայացնելով լուսանկարներ և հայտնելով, որ առաջին անգամ հարձակման ենթարկվել է ապրիլին:
Դատարանի որոշմամբ, 36-ամյա Ռեբեկա Հոջեսին արգելվել է ռեժիսորին մոտենալ 100 մետրից ավել: