Charlie Hebdo ամսագիրը ծաղրանկար է հրապարակել, որը վերաբերում է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:
Ծաղրանկարում Մակրոնը ներկայանում է Պուտինի ձեռքը կծող շան կերպարով: Իսկ Ռուսաստանի նախագահը շանը կարգադրում է պառկել տեղը:
Ծաղրանկարի անունն է «Մակրոնն ընդունեց Պուտինին»:
Հիշեցնենք, որ Մակրոն-Պուտին հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 29-ին, ինչից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների խստացման հնարավորության մասին, իսկ Պուտինը նշեց, որ Սիրիայի հարցում Ֆրանսիայի հետ համագործակցությունն ավարտվեց՝ դեռ չսկսված: