Հունիսի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 2-րդ փողոցում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: