Մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը հեռացել է Ազգային Մեդիա խմբի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից: Գաբրիելյանովը այլևս չի ղեկավարում «Известия» թերթը և Life78-ը, իսկ շուտով կհեռանա նաև «Life звук» ռադիոյից:
«Ես կենտրոնացած եմ ինտերնետ-նախագծերի վրա»,-հայտնել է Գաբրիելյանովը՝ նշելով, որ հանդես է գալու որպես ներդրող և հրաժարվել է այլ մեկնաբանություններից:
Նշենք, որ News Media-ի ղեկավարը Ազգային Մեդիա խումբ էր գնացել 2011 թվականին: