ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրից:
Թրամփը նշել է, որ իր երկիրը դուրս է գալիս համաձայնագրից, սակայն պատրաստ է բանակցություններ սկսել նոր համաձայնագրի միանալու համար, որն ավելի արդար կլինի ԱՄՆ-ի համար:
ԱՄՆ նախագահը հայտնել է, թե տնտեսական հաշվարկները ցույց են տվել, որ Փարիզյան համաձայնագրում մնալով մինչև 2025 թվականը Միացյալ Նահանգներին կկորցնի 2,7 միլիոն աշխատատեղ:
«Փարիզյան համաձայնագիրը վերջին օրինակն է այն բանի, թե ինչպես է Վաշինգտոնը վարվելու այն համաձայնագրերի հետ, որոնք ԱՄՆ-ին մյուս անդամ երկրների հետ համեմատած ոչ շահեկան դրության մեջ են դնում»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ Փարիզյան համաձայնագիրը ծայրահեղ անարդար է ԱՄՆ-ի նկատմամբ:
Միացյալ Նահանգների՝ Փարիզյան համաձայնագրից դուրս գալուն արդեն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ դրանով Թրամփի թիմը հրաժարվում է ապագայից: