Հասարակություն 

Թրամփի որոշումն իր դեմ է դուրս բերել ամերիկացի ամենահայտնի գործարարներին

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կլիմայի հարցերով Փարիզյան համաձյանգրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Tesla և SpaceX ընկերությունների հմնադիր Իլոն Մասկը հայնել է, որ լքում է ԱՄՆնախագահին կից  գոյություն ունեցող բոլոր խորհուրդները:

«Կլիմայական փոփոխություններն իրական են: Փարիզյան համաձայնագրից դուրս գալը վատ է Ամերիկայի և ողջ աշխարհի համար»,-ասել է Մասկը:

Նշենք, որ հայտնի գործարարը ԱՄՆ նախագահին կից այն խորհուրդների անդամ էր, որոնք զբաղվում են բիզնեսին, տնտեսությանը, աշխատանքային տեղեր ստեղղծելուն վերաբերող հարցերով:

Մասկը միակը չէ, որ նման քայլի է գնացել: ԱՄՆ նախագահին կից խորհուրդներից մեկից հեռացել է նաև The Walt Disney-ի ղեկավար Ռոբերտ Այգերը: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:

Հարցի շուրջ իր բողոքի ձայնն է բարձրացրել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ում խոսքերով այդ քայլը սպառնալիք է ապագայի համար. «Կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրից դուրս գալը վատ է շրջակա միջավայրի, տնտեսության համար և սպառնալիք է մեր երեխաների ապագայի համար»:

Թրամփի որոշումը նաև Apple-ի ղեկավար Թիմ Կուկի սրտով չէ, ով փորձել է համոզել վերջինիս ետ կանգնել դրանից, սակայն ամեն ինչ ապարդյուն է եղել:

Թրամփի հայտարարությունից հետո Սպիտակ տան մոտ են հայտնվել հարյուրավոր մարդիկ, ովքեր բողոքում են որոշման դեմ:

Նույն շարքից