Քաղաքական 

Թրամփն իր արտասահմանյան գործընկերներին բացատրել է իր որոշման պատճառները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ անձամբ բացատրելով կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու իր որոշման պատճառները: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը:

Թրամփը շնորհակալություն է հայտնել վերջիններիս իր նախագահության առաջին ամեսներին այս հարցի շուրջ տեղի ունեցած բանավեճերի համար՝ իր գործընկերներին հավաստիացնելով, որ ԱՄՆ-ն այսուհետ ևս հավատարիմ է մնալու տրանսատլանտյան դաշինքնին և շրջակա միջավայրի պաշտպանության պայքարին:

Նա նշել է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ը դառնալու է աշխարհի ամենամաքուր մասը՝ հայտնելով, որ Միացյալ Նահանգներն արդեն լուրջ հաջողություններ ունեն թափոնների կրճատման և տեխնոլոգիապես մաքուր էներգիայի արտադրման հարցերում:

 

Նույն շարքից