Facebook-ը հատուկ մեսինջեր է մշակում երեխաների համար: Ենթադրվում է, որ դրա օգնությամբ ծնողները հնարավորություն կունենան ընտրել, թե ում հետ իրենց երեխան կարող է շփվել: Նոր մեսինջերի անունը Talk է և դրա օգնությամբ ծնողները կկարողանան ամբողղջովին վերահսկել իրենց երեխաների շփումները:
Բացի դրանից, Talk-ի օգնությամբ երեխաները կկարողանան նամակներ գրել ծնողներին, ովքեր դրանք կստանան իրենց Facebook Messenger-ին:
Facebook-ը դեռ մեկնաբանություններ չի տվել այս ինֆորմացիայի մասով: