Բահրեյնը խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու և իր ներքին գործերին միջամտելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թագավորության պետական ԶԼՄ-ներին:
Երկրների միջև օդային և ցամաքային կապը դադարել է: Բահրեյնը նաև իր քաղաքացիներին կոչ է արել 14 օրվա ընթացքում լքել Քաթարը:
Քաթարի քաղաքացիներին տրվել է 14 օր ժամանակ Բահրեյնը լքելու համար, իսկ քաթարցի դիվանագետներին առհասարակ 48 ժամ է տրվել:
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է նաև Սաուդյան Արաբիան, որը կոչ է արել եղբայրական պետություններին գնալ նույն քայլին:
Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի օրինակներին հետևել են նաև Եգիպտոսը, ԱՄԷ-ն:
Քաթարը մեղադրվում է նաև Իրանին աջակցելու մեջ, որին արաբական մի շարք երկրներ հակառակորդ են համարում: