Հունիսի 3-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվություը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է The Telegraph-ը: Ահաբեկիչները հայտարարությունը տարածել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել առաջին զոհի անունը: Խոսքը վերաբերում է կանադացի Քրիսի Արչիբալդին:
Հարձակումը տեղի էր ունեցել Լոնդոնի կամրջի վրա շաբաթ երեկոյան: Ահաբեկչության արդյունքում զոհվեց 7 մարդ, վիրավորների թիվը հասնում է 48-ի, նրանցից 21-ի վիճակը ծայրահող ծանր է:
Հավելենք, որ կիրակի օրը ոստիկանության կողմից իրականացրած օպերացիայի արդյունքում 12 մարդ է ձերբակալվել: