Քաղաքական 

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կլինեն ուժեղ և կոշտ. Հեյլի

Հակառուսական պատժամիջոցները կպահպանվեն նույն մակարդակով, կլինեն ուժեղ և կոշտ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին:

Այսկերպ նա մեկնաբանել է այն տեղեկությունները, թե Միացյալ  Նահանգների իշխանություները մտադիր են թուլացնել Ռուսաստանի նկատմամբ իրականացվող սահմանափակուները, գրում է Politico-ը:

«Ես գիտեմ, որ մենք պատրաստվում ենք պահպանել պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ուկրաինայի հարցին: Դրանք լինելու են ուժեղ և կոշտ»,-ասել է Հեյլին:

Միևնույն ժամանակ Հեյլին նշել է, որ Վաշինգտոնը փորձում է երկխոսության ուղիների փնտրել Մոսվայի հետ, ինչը անհրաժեշտ է օրինակ Սիրիայի հարցը կարգավորելու համար. «Մենք Ռուսաստանի հտ համագործակցում ենք նաև ահաբեկչության դեմ պայքարում»:

Նույն շարքից