Հասարակություն 

Լոնդոնի ահաբեկչությունից հետո Թրամփը կոչ է արել խելքի գալ և պաշտպանել մարդկանց

Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերջ տալ քաղաքական կոռեկտության և սկսել պաշտպանել մարդկանց. «Եթե մենք խելքի չգանք, ավելի վատ  կլինի»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Թրամփը նաև քննդատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին հայտարարության համար, որը վերջինս արել է Լոնդոնի ահաբեկչությունից հետո. «Ահաբեկչության արդյունքում 7 մարդ է զոհվել, կա 48 վիրավոր, իսկ Լոնդոնի քաղաքապետը հայտարարում է, թե անհանգստանալու պատճառ չկա»:

Ամեն դեպքում պետք է նշել, որ Խանի հայտարարությունը վերաբերել է  Լոնդոնի կենտրոնում գտնվող  զինվորականներին, ոչ թե Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքին:

Հավելենք, որ Լոնդոնի ահաբեկչությունը վերջին ամսիների ընթացքում Բրիտանիայում տեղի ունեցած արդեն երրորդ ահաբեկչությունն էր:

 

Նույն շարքից