Հասարակություն 

Ջրանջատումների մասին

«Արարատյան պոմպակայանի կողմից հոսանքազրկման պատճառով հունիսի 6-ին ջրանջատումներ կլինեն Արարատի մարզի մի շարք համայնքներում:
Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

«Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների  ջրամատակարարումը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից