Եմենի իշխանությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ և հաստատել են արաբական կոալիցիայից Քաթարի դուրս գալու մասին:
Ավելի վաղ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել էին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն:
Արաբական երկրներն իրենց քայլը պատճառաբանում են դրանով, որ Քաթարն աջակցում է ահաբեկիչներին:
Սակայն շատ վերլուծաբանների կարծիքով, արաբական երկրներն այդ քայլի գնում են, քանի որ Քաթարի էմիրն ավելի վաղ կողմ էր արտահայտվել Իրանի հետ հարաբերությունները կարգավորելուն: