Քաղաքական 

Քաթարը չի ընդունում մեղադրանքները

Քաթարն անհիմն է համարում արաբարական երկրների որոշումները, որոնց համաձայն խզվել են դիվանագիտական հարաբերություններն այդ պետության հետ: Այս մասին այսօր հայտարարել է Քաթարի արտգործնախարարությունը, հայտնում է Reuters-ը:

ԱԳՆ-ում նշել են, որ Քաթարն ափսոսում է  ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Բահրեյնի և Եմենի որոշումների համար՝ հավելելով, որ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներն հիմք չունեն:

Քաթարի ԱԳՆ-ն նաև հավաստիացրել է, որ տեղի ունեցածը չի ազդի շարքային քաղաքացիների վրա:

Նույն շարքից