Քաղաքական 

Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրների թիվը հասել է 7-ի

Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրների թիվը հասել է 7-ի: Մասնավորապես նշվում է, որ Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, ԱՄԷ-ին, Բահրեյնին և Եմենին են միացել Մալդիվյան կղզիները և Լիբիան:

Բահրեյնի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Քաթարը փորձում է ապակայունացնել իրավիճակը թագավորությունում և աջակցում է ահաբեկիչներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բոլոր այդ երկրները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Քաթարը, իսկ մոտ 10 ավիաընկերություն դադարեցրել են իրենց թռիչքները դեպի Քաթար: Այդ ընկերությունների թվում են Emirates, Etihad Airways, Flydubai հսկաները:

 

Նույն շարքից