Քաղաքական 

Արարատի մարզպետը փորձում է ամեն գնով ազատվել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է ամեն գնով ազատվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից ու նրանց հարազատներից:

«Փաստին» հասած տեղեկություններով՝ մարզպետը սկսել է առավել ուշադիր «վերահսկել» նախկին վարչապետի կողմնակիցների գործունեությունը մարզպետարանին ենթակա կառույցներում:

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով Արարատի մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից