ԱՄՆփոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը հիմա ամենավտանգավորն է: Ատլանտյան խորհրդի նիստում ելույթի ժամանակ նա նաև Ռուսաստանն ու Իրանը համեմատել է ահաբեկիչների հետ՝ մի շարքում դասելով երեքին:
Փենսը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ուժով խախտել միջազգային սահմանները, իսկ Իրանն ապակայունացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակը, ինչի պատճառով էլ աշխարհն այսօր շատ վտանգավոր է:
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հավատարիմ մնա հոդվածին, որի համաձայն, դաշինքի անդամ երկրներից ցանկացածի վրա հարձակումը կնշանակի հարձակում դաշինքի վրա: