Քաղաքական 

Քլինթոնն իմացել է, որ Քաթարն ու Սաուդյան Արաբիան օգնում են ԻՊ-ին. WikiLeaks

Քաթարն ու Սաուդյան Արաբիան ֆինանսական և տեխնիկական օգնություն  են ցուցաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, իսկ ԱՄՆ-ն իմացել է այդ մասին: Նման բովանդակություն կա ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության մեջ, որը հրապարակել է WikiLeaks-ը:

Խոսքը վերաբերում է նամակին, որը Քլինթոնը գրել է նախագահի խորհրդական Ջոն Պոդեստին 2014 թվականին:

Նամակում նաև խոսվում է Սիրիայի ազատ բանակին զինելու, ինչպես նաև Քաթարի և Սաուդյան Արաբիայի վրա ճնշում գործադրելու մասին:

Հավելենք, որ երեկ 8  արաբական երկիր խզեց  հարաբերությունները Քաթարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ:

 

 

Նույն շարքից