Հասարակություն 

Կատարը հնարավոր է զրկվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

Գերմանիայի ֆուտբոլային միությունը պատրաստվում է ՈւԵՖԱ-ի և Գերմանիայի կառավարության հետ քննարկել քաղաքական ճգնաժամը, որը հասունացել է Կատարի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է 5 տարի, և այդ ընթացում պետք է քաղաքական լուծում գտնել, ոչ թե սպառնալ բոյկոտով: Մի բան հստակ է՝ ֆուտբոլային հանրությունը պետք է համաձայնվի, որ նման խոշոր մրցաշարերը չպետք է անցկացվեն երկրում, որը մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ»,-ասել է Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահը:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Բահրեյնը, Լիբիան,Մալդիվյան կղզիները, Եմենը և Մավրիկիան հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

 

Նույն շարքից