Քաղաքական 

Թրամփը հանձնարարել է Թիլերսոնին կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին Fox News-ին հայտնել է հենց Թիլերսոնը:

«Նա շատ հստակ ասաց, որ պետք է առաջընթաց գրանցել այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է»,-ասել է Թիլերսոնը:

Պետքարտուղարը հավելել է, որ Թրամփը խորուրդ է տվել իրեն գործել ավելի խելամիտ ժամկետներում, քանի որ շտապելը միայն խանգարում է գործին: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ռուս-ամերիկյան հարաբերություններին, ապա նախագահի կողմից հանձնարարական է եղել դրանք կարգավորելու մասով:

 

Նույն շարքից