Լոնդոնի ահաբեկիչներից մեկը՝ Հուրամ Շազադ Բատը հնարավորություն է ունեցել ստորգետնյա թունելից պայթեցնել խորհրդարանի շենքը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ահաբեկիչը որոշ ժամանակ աշխատել է թունելում և կարողացել է հանգիստ շրջել մետրոյում:
Նշվում է, որ Բատն աշխատել է «Կանադա Ուեթեր» և «Վեսթմինսթեր» կայարաններում, որտեղից հեռացվել է հաճախակի բացակայությունների պատճառով:
Հիշեցնենք, որ Լոնդոնի ահաբեկչության արդյունքում զոհվեց 7 մարդ: