2016 թվականի ընթացքում NEOWISE (Near-Earth Object Wide-field Infrared Survey Explorer) առաքելության շրջանակներում НАСА-ն հայտնաբերել է 97 անհայտ օբյեկտ,որոնցից 10-ը ճանաչվել են Երկիր մոլորակի համար ռեալ սպառնալիք: Տեսանյութ, որում երևում են այդ օբյեկտները, տեղադրվել է կազմակերպության կայքում:
Երկնային մարմինները պոտենցիալ սպառնալիքի կարգավիճակ ստանում են՝ կախված իրենց չափերից և դրանից, թե ինչ հեռավորության վրա են գտնվում մեր մոլորակից:
NEOWISE առաքելությունը գործում է 2013 թվականից: Առաքելության ընթացքում օգտագործվում է WISE հեռադիտակը: