Հասարակություն 

Ռոնալդուն արժանացել է World Soccer-ի մրցանակին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն World Soccer պարբերականի կողմից ճանաչվել է 2013-ի լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում  էMarca-ն։

Այդ մրցանակը շնորհվում է 17-րդ անգամ, եւ նախորդ 16 մրցանակիրներից 14-ը ստացել են «Ոսկե գնդակը»։ Միայն երկու անգամ պարբերականի վարկածով ճանաչված աշխարհի լավագույն ֆուտբոլիսնտերը չեն ստացել «Ոսկե գնդակը»։ 2004-ին World Soccer-ը լավագույնն էր ճանաչել Ռոնալդինյոյին, սակայն «Ոսկե գնդակին» արժանացել էր Անդրեյ Շեւչենկոն, իսկ 2010-ին իսպանացի կիսապաշտպան Չավին զիջել էր արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայքարում:


Հաղթողի անունը հայտնի կդառնա 2014-ի հունվարի 13-ին։



Նույն շարքից