Հասարակություն 

Գագիկ Գինոսյանը Ստեփանակերտում անց է կացնելու ազգային պարերի բաց դաս

Հունիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կազմակերպվելու է ազգային պարերի բաց դաս:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել  է «Արցախ»  ազգագրական  պարերի    համույթի    անդամ,  պարուսույց  Թամար   Սարգսյանը:

Նա  տեղեկացրել է, որ    ազգային պարերի բաց դասն  անց  է  կացվելու   «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի  կողմից:

Առավել մանրամասն՝ artsakhpress.am

Նույն շարքից