Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՄՆ-ի և Ռուսաստաի միջև ռազմական բախման մասին, նշել է, որ բոլորը կմահանային այդ դեպքում:
Նշենք, որ Showtime-ը ներկայացրել է Պուտին մասին ֆիլմի փրոմոհոլովակը: Ֆիլմը բաղկացած է 4 սերիայից, դրա հիմքում ընկած են Պուտինի հետ հարցազրույցները , իսկ ռեժիսորը հենց Սթոունն է:
Ռեժիսորի այն հարցին, թե ով կհաղթի, եթե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախում լինի, Պուտինն պատասխանել է «Կարծում եմ, որ բոլորը կմահանան»:
ՌԴ նախագահը նաև նշել է, թե հույսը չի կորցնում, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կարգավորվեն. «Հույս միշտ կա, քանի դեռ մեզ սպիտակ շորերով փաթաթած չեն տաում գերեզման»: